UWC Dilijan – Ուրցաձոր ուղիղ միացում

Վայրի Բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC), Արևորդի ՀԿ-ի ու Դիլիջանի միջազգային դպրոցի միջև համագործակցության հիմքերը դեռ մեկ տարի առաջ են դրվել, երբ ուսանողների առաջին խումբն այցելեց Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան։ Այս տարի ևս 10 հոգանոց խումբ էր հյուրընկալել բնագիտական առարկաների իրենց ուսուցիչների ուղեկցությամբ։ Նպատակը կրկին նույնն էր՝ բաց դաս բնության գրկում և ծանոթություն հիմնադրամի աշխատանքներին։

Կանաչ շարժունակության աշխատանքային խումբը նույնպես նախապատրաստվել էր հանդիպմանը։ Նախ դիլիջանցիներին ներկայացվեց  էլեկտրական հեծանիվների գաղափարը, դրանց դերն ու նշանակությունը, ապա ուսանողները դրանք փորձարկելու հնարավորություն ունեցան։ Մասնակիցներից շատերն էին առաջին անգամ վարում էլեկտրական հեծանիվ։

Հաջորդ նախաձեռնությունն աշխատարանն էր, որ առիթ էր լսել մասնակիցներին։ Մասնակիցները խմբային աշխատանքների արդյունքում ներկայացրին գաղափարներ՝ ինչպես առավել արդյունավետ կարելի է քարոզել էլեկտրական հեծանիվների կիրառությունն և մշակել սոցիալական գովազդի տարբերակներ։