Եվս մեկ ցուցադրություն Շիրակացի ճամբարականների համար

Հուլիսի 29-ին, Արևորդի ՀԿ-ն «Կանաչ շարժունակություն» նախագիծը ներկայացրեց Անանիա Շիրակացու անվան ճեմարանի ամառային ճամբարում՝ Հանքավանում։

Ճամբարի մասնակիցները չէին սպասում, որ այն պետք է ուղեկցվի նաև հեծանվային վարժանքներով, ավելին՝ գերժամանակակից էլեկտրական հեծանիվներով։

Կանաչ շարժունակություն նախագծի ներկայացումները ներառում են տեղեկատվություն մթնոլորտ արտանետումների, ջերմոցային գազերի ու դրանց հետևանքների վերաբերյալ։ Հանդիպման ինտերակտիվ բնույթը հնարավորություն տվեց լսել նաև մասնակիցների տեսակետները ու խնդրի լուծման ուղիները, որոնք էլ հանգում են էկո-պատասխանատու ապրելաձևին։

էկո-պատասխանատու ապրելաձևի կարևոր բաղկացուցիչ մաս են կազմում հեծանիվները, որոնք նոր շունչ են ստանում նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ։