Ահա թե ինչ էինք անում Համահայկական Նկարչական օրը

Արմավիրի մարզի Արմավիր քաղաքից 14-ամյա Արտակ Սարգսյանը նվեր ստացավ  հեծանիվ՝ առավելագույն թվով ճիշտ պատասխաննելով 22 հարցի։

Հուլիսի 22-ին, իններորդ անգամ կազմակերպվող «Նկարչական օր» ամենամյա միջոցառումը ներկայացավ նաև «Կանաչ շարժունակությունը»։

Նախագծի տաղավարում, բացի էլեկտրական հեծանիվների ցուցադրությունից, անց էր կացվում նաև վիկտորինա-խաղ, ներառելով զանազան հարցեր բնապահպանական հիմնախնդիրների ու դրանց լուծումների շուրջ։ Խաղը ներառում էր նաև հեծանիվներին վերաբերվող հարցեր, որոնց պատասխանը, եթե անգամ անհայտ էր մասնակիցներին՝ խաղն անցկացնողները տեղում պարզաբանում էին։

«Նկարչական oրն» ամենամյա Համահայկական նկարչական 9-րդ մրցույթ-նախագծի շրջանակում իրականացվող միջոցառում է։ Այն տարիների ընթացքում վերածվել է նկարչական դպրոցների ու անհատ ստեղծագործող երեխաների համար սպասված միջոցառման։ Այս տարի գունագեղ բացօթյա արվեստանոցի վերածվեց Երևանի կենդանաբանական այգին: