Կապանում․․․ մեկ օրով

Քաղաքի տոնի առթիվ Արևորդի ՀԿ-ն Կապան համայնքին նվիրեց 7 հեծանիվ, որոնք շահագործվելու են հանրային զբոսայգում վերջերս տեղադրված հեծանվակայանի հետ միասին։

Ամեն տարի հոկտեմբերի 15-ին Կապան քաղաքում մեծ տոնախմբություն է՝ քաղաքի տոնի առթիվ։  Այս տարվա միջոցառումների շրջանակում ներառված էր նաև հեծանվարշավ, որին մասնակցում էին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնած Ուրցաձորի «Արևորդի» էկո-ակումբի սաներ Պետրոսն ու Աղվանը՝ Կանաչ շարժունակության էլեկտրական հեծանիվներով։

Կարելի է պատկերացնել հեծանվարշավի մյուս մասնակիցների զարմանքը, երբ ամեն բարձունք հաղթահարելիս այդ երկու հեծանվորդները ճարպկորեն առաջ էին անցնում մյուսներից։

Համագործակցությունը Կապան քաղաքի հետ այսքանով չի ավարտվում։ Արդեն մեկնարկել է Կապան քաղաքի համար գործողությունների պլանի մշակումը, որը հավակնում է հանգամանալից ուղեցույց դառնալ քաղաքային իշխանությունների համար, թե ինչպես տարածել էլեկտրական հեծանիվների մշակույթը համաքաղաքացիների շրջանում։