Նոր գաղափարներ, նոր համագործակցություն

Կանաչ շարժունակության թիրախային խմբի մեջ են մտնվում նաև գործարարները։ Հենց գործարար միջավայրի հետ կապը ամրապնդլու նպատակով սեպտեմբերի 16-18-ը, Կանաչ շարժունակությունը տաղավար էր զբաղեցրել Armenia EXPO 2016 տարածաշրջանային առևտրա-արդյունաբերական ցուցահանդեսում։

Եռօրյա ցուցադրությունների ընթացքում տաղավարի այցելուների թիվը գերազանցեց 370-ը, տարածվեց ավելի քան 100 թռուցիկ և 47 հոգու համար իրականացվեց անհատական ներկայացում։

Բանկերի, ապահովագրական ընկերությունների հետ ձեռք բերված կապերը հնարավորություն կտան մշակել արդյունավետ ֆինանսական մեխանիզմներ` խթանելու էլեկտրական հեծանիվների կիրառությունը Հայաստանում։

Քննարկումների արդյունքում փորձաշրջանների կազմակերպման պայմանավորվածություններ ձեռք բերվեցին զբոսաշրջության, առաքումների ու շրջայցերի կազմակերպման ոլորտներում գործող ընկերությունների ներկայացուցիչների հետ։