Կանաչ շարժունակություն նախագիծը պարգևատրվեց

Հայաստանում հեծանվային մշակույթի զարգացման գործում մեծ դերակատարում ունենալու համար Կանաչ շարժունակություն նախագիծը պարգևատրվեց պատվոգրով։

Դեկտեմբերի 20-ին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և Արևորդի ՀԿ-ն Կանաչ շարժունակություն նախագծով մասնակցեցին Հեծանվային մշակույթի զարգացմանն ուղղված 2-րդ համաժողովին։ Ի թիվս ծրագրի երեք բաղադրիչների՝ ենթակառուցվածքների զարգացում, տեղեկատվական արշավներ և ինտեգրում տնտեսության մեջ, ներկայացվեց Կանաչ շարժունակության նորարար լուծումը՝ արևային վահանակներով և մարտկոցներով զինված շարժական հեծանվակայանը։

Համաժողովին քննարկվեցին հեծանվային մշակույթի զարգացմանն ուղղված հիմնահարցեր:

Համաժողովը կազմակերպել էր Սիրողական հեծանվասպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիան՝ հիմնադրման չորրորդ տարեդարձի միջոցառումների շրջանակներում:

Համաժողովի ընթացքում տեղի ունեցավ նաև «Մեթոդական ձեռնարկ հեծանվորդի համար» տեղեկագրքի շնորհանդեսը։