Հեծանվարշավ Արփի լճի շուրջը

Կանաչ շարժունակությունը պատրաստ է և ներկայանում է ցանկացած էկո նախաձեռնությանը, որտեղ շոշափվում են առողջ ապրելակերպին վերաբերվող հարցեր։

Հուլիսի 22-24-ը նման միջոցառում տեղի ունեցավ Հայաստանի գեղատեսաիլ վայրերից մեկում՝ Արփի լիճ ազգային պարկում։ Եռօրյա վրանային ճամբարում ներառված էին քննարկումներ, սեմինարներ, մարզական միջոցառումներ և արշավներ։

Արշավներից մեկը հեծանվային էր, որի երթուղին անցնում էր Արփի լճի ողջ երկայնքով՝  ավելի քան 28 կմ։ Միջոցառմանը լրացուցիչ ադրենալին էր հաղորդում նաև այն, որ երթուղու մի մասը անցնում էր անտառների դժվարանցանելի թավուտներով, ճահիճներով ու լճի առափնյա քարքարոտ հատվածով։

Գրեթե 4 ժամ տևողությամբ խոչընդոտներով լի արշավը  Կանաչ շարժունակության թիմը հաջողությամբ հաղթահարեց ու առաջինը հասավ վերջնակետ։ Էլեկտրական հեծանիվների առավելությունը սովորականների համեմատ հատկապես ակնհայտ էր բարձունքներ հաղթահարելիս, երբ միջին արագությունը հասնում էր 10-12 կմ/ժ, միևնույն ժամանակ էապես նվազեցնելով գործադրվող ջանքները։

Օրակարգում ներառված էր նաև էլեկտրական հեծանիվների փորձարկում փառատոնի այլ մասնակիցների կողմից։