Մեր մասին

Նախագծի հեռանկարում Հայաստանում հեծանվային մշակույթի ներդրումն է՝ ոչ միայն որպես այլընտրանքային, այլև՝ քաղաքային հիմնական փոխադրամիջոց։

Ավելին

«Կանաչ շարժունակությունը» «Արևորդի» հասարակական կազմակերպության նախաձեռնությունն է, որը մեկնարկել է ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ֆինանսական աջակցությամբ։

Նախաձեռնության նպատակը էլեկտրական հեծանիվների օգտագործման տարածումն է՝ որպես ջերմոցային գազերի արտանետումները բացառող այլընտրանքային փոխադրամիջոց։ Էլեկտրական հեծանիվներն, ի տարբերություն սովորական հեծանիվների, հաճախակի օգտագործման համար համապատասխան են Հայաստանի ռելիեֆին՝ շնորհիվ էլեկտրական շարժիչի առկայության:

Էլեկտրական հեծանիվների փորձարկումը տնտեսության տարբեր ճյուղերում ծրագրի բաղադրիչներից է։ Այն հնարավորություն է տալիս գործնականում որոշել հեծանիվների նպատակահարմարությունը, ինչպես նաև ստանալ անվճար խորհրդատվություն համապատասխան տեխնիկական չափանիշներ ընտրելու հարցում։

Իրականացվում են նաև էլեկտրական հեծանիվների կիրառության բիզնես մոդելների մշակում, ինչպես նաև ինտեգրում տրանսպորտային ցանցին։

Ջերմոցային գազերի նվազեցման վերաբերյալ աշխատարանները, թեմատիկ հանդիպումները, հեծանիվ վարելու վարպետության դասերը նախագծի բաղադրիչներից են՝ նախատեսված Հայաստանի կրթական հաստատությունների սաների համար։ Նախագծի հեռանկարում Հայաստանում հեծանվային մշակույթի ներդրումն է՝ ոչ միայն որպես այլընտրանքային, այլև՝ քաղաքային հիմնական փոխադրամիջոց։

Միջազգային հաջողված փորձի ներդնումը և տեղայնացումը Հայաստանի պայմաններին հնարավոր է միայն համագործակցության արդյունքում, որին և ուղղված է մեր կոչը տարբեր կառույցներին։

Տարատեսակներ 

էլեկտրական հեծանիվների շարժիչը հեշտացնում է հատկապես դժվարին վերելքների հաղթահարումը։ Շարժիչներն ամրացված են ստորին խողավակին, հետևի անվի վերնամասում, կամ հետևի անվի սռնակալին։

Կայանատեղիներ

«Կանաչ շարժունակության»  հեծանվակայանները  զինված են արևային վահանակներով և մարտկոցներով: Հեծանիվները լիցքավորվում են միայն արևից ստացված էներգիայով՝ բացառելով մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումները։

Շարժական հեծանվակայանում հնարավոր է վարձակալել էլեկտրական հեծանիվ կամ լիցաքավորել դրանք։ Հեծանիվները հնարավոր է վերադարձնել Երևան քաղաքում տեղակայված ցանկացած կայանում։

Այս պահին Երևանում շահագործվում են երկու կայանատեղիներ՝ Երևանի կենդանաբանական այգում, Մխիթար Սեբաստացի կրթահամալրիր հանրային տարածքում, իսկ շարժական հեծանվակայանի գրաֆիկը շուտով հասանելի կլինի այստեղ։

Նորություններ

Գտեք մեզ

+374 10585884
+374 98 118 881

greenmobility@sunchild.org

#47 Խանջյան փողոց, Երևան, Հայաստան